Մեր մասին

Մեր մասին

«Ինֆո հաուս» հասարակական կազմակեպությունը նախկինում՝ «Մարդու իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2012 թ. Մարտի 1-ին: Այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն անհատներին միավորում է կամավոր հիմունքներով:

Գործունեություն

«Ինֆո հաուս» ՀԿ-ն զբաղվում է Հայաստանի Հանրապետությունում հասարակության իրազեկվածության բարձրացմամբ :

Սկզբունքներ
  • Ազնվություն ՝ մենք միշտ ներկայացնում ենք ճշմարիտ պատկերը :
  • Համարձակություն ՝ մենք չենք վախենում մեր հակառակորդներից ու տարբեր վտանգներից:
  • Թափանցիկություն՝ մենք պատրաստ ենք ցանկացած ժամանակ ներկայացնել կատարված աշխատանքները և մանրամասն բացատրել դրա բովանդակությունն ու նշանակությունը:
  • Ճշտապահություն՝ մենք տալիս ենք խոստումներ միայն այն դեպքում, երբ կարող ենք կատարել դրանք:
  • Իրազեկություն ՝ մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և իրազեկել յուրաքանչյուրին: Շատ կարևոր է, որ լսարանը տեղյակ լինի, թե որտեղից ինչ ինֆորմացիա է ստանում:

«Ինֆո հաուս» -ը կդառնա լավագույն կազմակերպություններից մեկը, որը միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում կմշակի գործիքներ , որոնց միջոցով կհեշտացվի առավել թափանցիկությունը լրատվական դաշտում: